Արցախյան վերջին պատերազմից հետո թուրքական աշխարհը, հաղթանակից ոգևորված, փորձեց ընդլայնել իր սահմանները, ինչը տարբեր արձագանքներ գտավ միջազգային գործընկերների շրջանում։
Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, թեպետ (դիմելու դեպքում) կատարում է դաշնակցային պարտավորությունները, այնուամենայնիվ ռուսական կողմի «սառնությունը» խոսում է ՌԴ քաղաքական էլիտայի վերաբերմունքի մասին՝ ուղղված ՀՀ գործող վարչախումբը։
Կանխատեսելիորեն, Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ն հերթական անգամ «քննադատում» են ագրեսորին՝ բացառապես սեփական շահերից ելնելով։
Գերտերություններից Չինաստանը զարմանալիորեն խոսեց Հայաստանի տարածքային ամբողջականության անքակտելիության մասին, ինչն անկասկած տարածաշրջանում հաստատվելու փորձ էր։
Հայաստանի հարավային սահմանների անձեռնամխելիությունը հետաքրքրում է և՛ Հայաստանին, և՛ մեր հարավային հարևան Իրանին։
Իրանի արտգործ նախարար Զարիֆի՝ Հայաստան այցի ժամանակ հայկական կողմը բարձրաձայնեց՝ միջազգային ոչ պատշաճ արձագանքի պայմաններում ադրբեջանական ագրեսիայի մեծացման մասին՝ առանձնահատուկ կերպով շեշտելով նաև տարածաշրջանային (ռուսական) ոչ պատշաճ արձագանքի մասին։
Այս հայտարարությունից հետո պայթում է հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների մասին միֆը, քանզի Հայաստանը կարծես գանգատվում է Իրանին (երբեմն արդարացիորեն) Ռուսաստանի «մեջքի ետևում»։
Հ.Գ. Իրանը, չնայած հայկական կողմի անբարեհաճ տրամադրվածությանը, բացահայտ կերպով բարեկամության ձեռք է մեկնում Հայաստանին, ինչն անչափ կարևոր է հայկական կողմի համար՝ հատկապես ներկա իրողությունների պայմաններում։
May be an image of 3 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել