««Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանու­կյանը ևս երեկ մասնակցում էր Հանրապետության հրապարակում ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հավաքին: «Իրավունքը» նրան հիշեցրեց դեռևս փետրվարի 20-ին Ազատության հրապարակում իր առաջարկած պլան Բ-ի մասին:

-Պարո՛ն Մանուկյան, այդպես էլ չկիրառ­վեց Ձեր առաջար­կած երկրորդ տարբերակը, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել, կայծակնա­յին արագությամբ ապստամ­բելով, վերցնել իշխանությու­նը: Չե՞ք կարծում, որ եկել է դրա ժամանակը:

֊Պլան Բ-ն իրականացնե­լու համար պետք է հսկայա­կան աշխատանք, հսկայա­կան ցանցային կառույցներ, և եթե այն կուսակցությունները, որոնք գնում են ընտրության, իրենց ռեսուրսնե­րը՝ մարդկային, ֆինանսական, կազմա­կերպչական, ծախսեին դրա վրա, մենք կունենայինք պատրաստի մի կառույց, որի միջոցով հնարավոր կլիներ անել: Այս պահին ես չեմ տեսնում նման բան:

- Հանրությունը մեղադրում է նաև ընդդիմությանը, որ այս օրհասական պա­հին զբաղված են նախընտրական եռուզե­ռով, մինչդեռ ընտրություններ կարող է նույնիսկ ընդհանրապես տեղի չունենալ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ի սկզբանե արտահայտ­վել եմ ընտրությունների դեմ, և ինքս չեմ մասնակ­ցում դրան: Գտնում եմ, որ սա անպտուղ գործունեու­թյուն է: Ընտրությունները Հայաստանում միշտ եղել են կեղծ կատեգորիա, իսկ նման պայմաններում այս չարիք իշխանության օրոք, ձեզ ի՞նչ է թվում՝ կապիտուլյացիա ստորագրելուց հետո, Կուբալթու-Զանգելանից զորքը հանելուց հետո, Իշխանասարը հանձնելուց հետո այս իշխանությունը կսպասի՞, որ թղթի վրա ինչ-որ ազգանուն գրեն և ասեն, թե այս մարդն է դառնալու վարչապետ: Բնական է, որ այդպիսին բան չի լինի, այս ընտրությունն աստիճաններից մեկն է, որով մենք գլորվում ենք անդունդը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել