Գիտնականները կանխատեսում են, որ փոքրիկ Թուվալու պետությունը շուտով ամբողջապես կանհետանա մոլորակի երեսից՝ օվկիանոսի տակ խորտակվելու պատճառով։ Սա լավ նորություն է զբոսաշրջային կազմակերպությունների համար, քանի որ այժմ դրանք կարողանում են գրավել զբոսաշրջիկներին և առաջարկել այցելել ամենանեղ պետությունն աշխարհում։

Յուրօրինակ պետությունը գտնվում է բազմաթիվ կղզիների ու ժայռերի վրա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ընդամենը 26 քկմ։

Թուվալուում ապրում է 11 հազար մարդ։ Դրա ամենախոշոր կղզու՝ Ֆունաֆուտիի բնակչությունը 5 հազարի է հասնում։ Կղզու լայնությունը 10-400 մ է։

Նախորդ դարի 80-ական թվականներին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի կողմից հիմնվեց Տրաստովյան ֆոնդը, որի գործունեության արդյունքում ստացված եկամուտն էլ այսօր հայտնվում է Թուվալուի գանձարանում։

Որոշ եկամուտ պետությունը ինքնուրույն ևս կարողանում է ստանալ։ Օրինակ՝ Թուվալուն կարողացել է իրացնել համացանցում ԱՄՆ դոմենը՝ .tv: Ինչպես նաև պետությունում տպագրում են նամականիշներ և վաճառում կոլեկցիոներներին։

Սակայն օվկիանոսի մակարդակն աստիճանաբար բարձրանում է, և գիտնականները կարծում են, որ մի քանի տարի անց Թուվալուն ամբողջովին կհայտնվի ջրի տալ։ Այսօր պետության ամենաբարձր կետը ծովի մակարդակից մեկից քիչ ավելի մետր բարձրության վրա է գտնվում։

Միակ տրանսպորտային գիծը, որը կապում է Թուվալուն մյուս երկրների հետ, ինքնաթիռն է, որը երեք օրը մեկ անգամ թռչում է Ֆիջի կղզուց։ Օդանավակայանը, որը գտնվում է մայրաքաղաք Ֆունաֆուտիում, փոքրիկ տարածություն է, որն ունի երեք փոքր սրահ։

Թուվալուում գործում է մեկ հյուրանոց, որը պետական է։ Տաք ջուր չկա, իսկ սառը ջուրը բարակ հոսքով է առկա։ Ջրի պաշարները հավաքում են անձրևից։

Բջջային կապ գոյություն չունի, և տեղի սիմ-քարտերով հնարավոր է կապ հաստատել միայն Ֆիջի կղզու հետ, այն էլ՝ բազմաթիվ փորձերից հետո միայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել