Առանց բարդ ու ժամանակակից գործիքների գործադրման գետնի տակ շինություններ կառուցելը լիովին հնարավոր է: Հարկավոր է պարզապես մեծ քար գտնել և աշխատել դրա վրա: Եթովպիայում նման 11 կառույց կա, սակայն առավել զորեղ տեսք ունի Լալիբելեում գտնվող Սուրբ Գևորգի տաճարը:

Եթովպիացիներն առաջիններից մեկն են ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Հենց այնտեղ է գտնվում քրիստոնյաների գլխավոր մասունքը՝ Ուխտի տապանակը:

Լիլիբելա կոչվող փոքրիկ քաղաքում է գտնվում իր տեսակի մեջ միակը համարվող վանական համալիրը, որտեղ սիրով կլոր տարին այցելում են տեղի բնակիչները: Համալիրի առանձնահատկությունը Սուրբ Գևորգի եկեղեցին է, որը հրաշալիորեն պահպանվել է մինչ օրս:

Երեք դար շարունակ Լալիբելան, նախկինում՝ Ռոհան, Զագվե դինաստիայի նստավայրն ու գլխավոր քաղաքն էր: Եկեղեցիներն ու սրբավայրերը քաղաքում շատ էին, սակայն դրանք ավելի հեշտ էր թրծելը, քան կառուցելը: Այդ իսկ պատճառով դրանք հիմնականում կառուցում էին գետնի մակարդակից ավելի ցածր:

Երբեմն տաճարներ էին հիմնում նաև բնական քարանձավներում, որոնք բաժանում էին սրահների և միջանցքների: Հնագետները հաշվարկել են, որ 11 կրոնական ստորգետնյա կառույց հիմնելու համար հարկավոր է 40 հազար մարդու մասնակցություն:

Սուրբ Գևորգի տաճարն ունի խաչի տեսք: Բարձրությունը կազմում է 1 մ: Համաձայն առասպելի՝ Լալիբելե անունով մի քրիստոնյա քնի մեջ տեսել է Աստծուն, ով նրան հրահանգել է ժայռից եկեղեցի կառուցել և նոր Երուսաղեմ հիմնել: Տղամարդը հետևել է հրահանգին և  նման կառույց հիմնել: Այժմ քաղաքը գրավում է հավատացյալներին, իսկ տղամարդը սուրբ է համարվում:

Այս պատմությունը լեգենդ է, մինչդեռ իրականում քարե եկեղեցին կառուցել են 12-րդ դարում հասարակ մարդիկ 25 տարվա ընթացքում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել