Hraparak.am-ը գրում է.

Շենգավիթի տարածքային զինվորական կոմիսարիատում մայիսի 11-ին նռնակ է հայտնաբերվել։ Մեզ պատմեցին, որ զինկոմիսարիատի հավաքարարը պատահաբար կասկածելի պայուսակ է գտել, հետագայում պարզվել է, որ պայուսակը լցված է եղել պայթյունավտանգ «տրատիլ» տեսակի նյութով։ 

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԻՆ-ից, մեզ ասացին, որ իրականում ոչ թե ռումբ, այլ նռնակ է հայտնաբերվել զինկոմիսարիատի կախիչից կախված զինվորական հագուստի գրպանից, ԱԻՆ աշխատողները պարզել են, որ նռնակի մեջից հանված է եղել պայթուցիչը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել