Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   այս մասին հայտնում է Reuters-ը:

Նրանք պայմանավորվել են հանդիպել Ռեյկյավիկում մայիսի 20-ին՝ Արկտիկական խորհրդի շրջանակում:

Լավրովն ու Բլինկենը նաև քննարկել են հնարավոր գագաթնաժողովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել