Hraparak.am-ը գրում է.

Սիսիանից զինվորականները հաղորդում են, որ ադրբեջանական ուժերը երեք կիլոմետր առաջ են եկել, մխրճվելով Հայաստանի սահմանները: «Ինչքան ջրի ակունքներ, դիրքեր կան, որոնցից ամբողջ Սիսիանը երևում է, արդեն իրենց ձեռքն են: Ադրբեջանցիները վերահսկում են բոլոր արոտավայրերը, դաշտերը, ճանապարհը: Ցանկացած պահի կարող են խփել», - ասաց մեզ հետ կապ հաստատած սպան:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտարարել էր, որ  որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, ապա հեռացել են, և որ ընթանում են բանակցություններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել