Այսօր Լավրովից իմացանք, որ արվել են առաջին նախնական քայլերն Ադրբեջանին ականապատման քարտեզների վերադարձման հարցում և որ հայկական կողմն ունի այդ հարցի լուծման անհրաժեշտության գիտակցումը:
Եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից՝ հայկական կողմն առնվազն ընդունել է այդ քարտեզների առկայության փաստն ու պատրաստ է քննարկել դրանց վերադարձի պայմանները:
Առաջանում է մի քանի տրամաբանական հարց.
- ինչու՞ մենք պետք է հերթական անգամ այլ երկրի ներկայացուցչից իմանանք այդ մասին,
- ինչու՞ հայկական կողմն այս ողջ ընթացքում որևէ կերպ հրապարակային մեկնաբանություն չէր տալիս այս հարցի առնչությամբ,
- ինչի՞ դիմաց ու ինչու՞ հենց հիմա "սայլը տեղից շարժվեց":
"Ամենաթափանցիկ" կառավարությունն իր մոտեցումները չի փոխում՝ մի օր ուղղակի մամուլից կիմանանք, որ քարտեզները վերադարձվել են, իսկ պայմանավորվածության բուն բովանդակությունն, ինչպես միշտ, գաղտնի կմնա:
Հ.Գ. Այս գաղտնի գործարքները միայն հարվածներ են հասցնում մեր ազգային ու պետական շահերին, և ծառայում են բացառապես Փաշինյանի նեղ անձնական, ներքաղաքական խնդիրների լուծմանը: Այդ պատճառով էլ #antinikol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել