Միշտ համարել եմ, որ սեպտեմբերի 21-ը պետք է լինի հանուն մեր անկախ պետականության աշխատանքի օր։ Պայմանական ասած՝ «շաբաթօրյակ», որովհետև մեր երկրում դեռ լիքը անավարտ գործեր կային ու կան։
Դավաճանի թոռ դավաճան Նիկոլն ապականեց մեր հաղթանակների օրը, բայց սա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք, լացենք։ Երկիրը կարող ենք փրկել միայն համազգային մոբիլիզացիայով։ Այնպես որ՝ հիշելով ու հարգելով բոլոր այն մարդկանց հիշատակը, որոնք կյանք են տվել մեր հաղթանակների համար, միաժամանակ մայիսի 9-ն էլ այս տարվանից իմ համար կլինի ոչ թե տոնական, այլ մոբիլիզացիայի օր։
Ես այսօր աշխատելու եմ անկախ ամեն ինչից, որովհետև ահռելի գործ ունենք անելու բոլոր այն մարդկանցով, որոնք չեն ուզում դառնալ թուրքի կամ ռուսի, եվրոպացու կամ ամերիկացու հնազանդ ու գլխիկոր կցորդներ։
Մենք պետք է երկիրն ազատագրենք նիկոլական օկուպացիոն վարչակազմից, հիմքեր ստեղծենք հետ բերելու մեզնից թալանածն ու թշնամուն առանց մի կրակոցի հանձնածը, վերադարձնելու մեր հաղթանակները, պետք է կառուցենք ավելի հզոր պետություն, որն ի վիճակի կլինի ապահովել Հայաստանի (ներառյալ Արցախի) քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը։
Դեռ պետք է բացահայտենք ճշմարտությունը ու պետք է դատենք դավաճաններին։
***եմ սրանց ստորագրածն ու չստորագրածը, երկիր ունենք փրկելու։
Գնացի աշխատեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել