Տեսնես կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, «ռազբոռկեքի», զոհերի ու վիրավորների մասին:
Չնայած ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:
Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով բացի իրենց բուն պարտականություններով: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում՝ իներցիայով գլորվում ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել