Իսկ իրականում, ժողովուրդը հոգնել է բոլորից և ամեն ինչից...
Հոգնել է կեղծիքից, ստից, օգտագործվելուց, տառապանքից, հոգնել է շարունակաբար չարչարվելուց և կորցրել ապագայի հանդեպ հույսը։
Ինքս էլ երբեմն զգում եմ՝ իրավիճակը փրկելու սեփական անզորությունս, ուժերիս սպառվելը, ապագայի անորոշությունից հուսահատվելս, ամենուր մեզ ուղեկցող նեգատվին դիմակայելու անզորությունս ու մի պահ՝ թուլանում։
Սակայն ակնթարթորեն վերադառնում եմ իրականություն՝ հայրենիքն ամեն գնով փրկելու իրականություն և կրկին լարում եմ ուժերս՝ փորձելով ինչ-որ կերպ պիտանի լինել՝ ցավից գալարվող իմ հայրենիքին։
Մտածում եք գնա՞լ, արտագաղթե՞լ...
Զուր մի՛ չարչարվեք, դա էլ եմ փորձել, դա էլ լուծում չէ։
Պերճաշուք քաղաքներից Երևան գալով՝ քեզ տանն ես զգում՝ քո հարազատ տանը, ուր ամեն ծառ, թուփ, անգամ թշնամին հարազատ է քեզ ու քո հույզերին։
Գիտեմ, ծանր է ու դժվար հերթական «ապտակից» հետո ուղղել մեջքն ու պայքարելու ուժ գտնել։
Իսկ մենք այլընտրանք ունե՞նք...
Հոգնած ու տառապած իմ հա՛յ ժողովուրդ, խավարի վերջում միշտ լույսն է շողում։
Հ.Գ. Կոչ եմ անում, հորդորում և այո՛, նաև պահանջում եմ՝ չթուլանալ վերջին պահին և պայքար մղել սեփական «ես-ի» ու տեսակի գոյության ու բարօրության համար։
Հունիսի 20-ին, մեկ մարդու պես «ոչ» ենք ասում դավաճանին՝ մեր պես պայքարող տեսակին մեզ առաջնրոդ կարգելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել