Tert.am-ը գրում է.

Ես կարծում եմ, որ վերջին ամիսներին միջազգային ճնշման առումով շարժ կա, ակնհայտ շարժ կա և մեր խնդիրն է մեծացնել այս ճնշումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվով «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ գերիների հարցին։

«Չի լինելու մեկ կազմակերպություն կամ մեկ հայտարարություն որը կլուծի խնդիրը, սա որպես մեկ ամբողջություն է պետք դիտարկել»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի մասին խոսակցություններին, Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ մեր երկրում կան ուժեր, որոնք ամեն առիթով նման խոսակցություններ են բացում։

«Այս խոսակցություններն ուռճացված են, և ի վերջո, որպեսզի քաղաքացիական պատերազմ լինի, պետք է լինեն երկու և ավել քաղաքացիների խմբեր, որոնք պատրաստ են իրար արյուն թափել։ Ես կարծում եմ, որ այս առումով մոր ժողովուրդը իմաստագույն ժողովուրդ է և երբևէ թույլ չի տա նման բան լինի։ Ատելության որոշակի մթնոլորտ կա իշխանությունից զրկված կրիմինալ խմբակների մոտ ժողովրդի հանդեպ և նաև սրա արդյունքում գուցե որոշակի ժողովրդի որոշակի մասի կողմից նրանց հանդեպ։ Բայց մեծ հաշվով մենք ունենք համերաշխ հասարակություն»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել