Իրավիճակը հասել էր մի կետի, որ Հայաստանը կա՛մ պետք է ընդուներ անընդունելի բաներ, կա՛մ լինելու էր պատերազմ․ Ռուբեն Ռուբինյան


20:53 , 3 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ես կարծում եմ, որ վերջին ամիսներին միջազգային ճնշման առումով շարժ կա, ակնհայտ շարժ կա և մեր խնդիրն է մեծացնել այս ճնշումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվով «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ գերիների հարցին։

«Չի լինելու մեկ կազմակերպություն կամ մեկ հայտարարություն որը կլուծի խնդիրը, սա որպես մեկ ամբողջություն է պետք դիտարկել»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի մասին խոսակցություններին, Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ մեր երկրում կան ուժեր, որոնք ամեն առիթով նման խոսակցություններ են բացում։

«Այս խոսակցություններն ուռճացված են, և ի վերջո, որպեսզի քաղաքացիական պատերազմ լինի, պետք է լինեն երկու և ավել քաղաքացիների խմբեր, որոնք պատրաստ են իրար արյուն թափել։ Ես կարծում եմ, որ այս առումով մոր ժողովուրդը իմաստագույն ժողովուրդ է և երբևէ թույլ չի տա նման բան լինի։ Ատելության որոշակի մթնոլորտ կա իշխանությունից զրկված կրիմինալ խմբակների մոտ ժողովրդի հանդեպ և նաև սրա արդյունքում գուցե որոշակի ժողովրդի որոշակի մասի կողմից նրանց հանդեպ։ Բայց մեծ հաշվով մենք ունենք համերաշխ հասարակություն»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ