Հասարակության առողջության հաշվին՝ նիկոլը «գովազդում է» COVID-19-ի բոլոր պատվաստանյութերը...
Համաշխարհային այս խառնաշփոթում դեռևս չի հայտնաբերվել COVID-19-ի դեմ ամենաօգտակար պատվաստանյութը։
Հակառակը, օրեցօր ի հայտ են գալիս պատվաստանյութի հնարավոր բացասական ազդեցությունները՝ ընդհուպ մինչև մահվան դեպքեր։
«Հպարտ քաղաքացուն» ծնկի բերած ռեժիմն այնքան է արհամարհում հայի կյանքը, որ սկսել է տարբեր տեսակի պատվաստանյութերի փորձարկումը՝ հայ ժողովրդին պատվաստելով կասկածելի վակցինաներով (բնականաբար այս ամենն ուղղեկցվում է կառավարության անդամների հոժարակամ «պատվաստումներով»)։
Հայաստանը սկզբում ձեռք բերեց արևմտյան ծագմամբ «astra-zeneca» պատվաստանյութը՝ ընդ որում այն պահին, երբ արևմտյան շատ երկրներում պետական մակարդակով արգելվեց պատվաստանյութի այս տեսակի կիրառումը, քանզի վերջինս լրջորեն վնասում էր մարդկանց առողջությունը՝ ընդհուպ մինչև մահվան ելքերով։
Ռազմավարական դաշնակցին «սիրաշահելու» համար «մեծն պոպուլիստը» ձեռք բերեց «sputnik v» տեսակի պատվաստնյութի որոշակի խմբաքանակ՝ առաջինի պես գովազդելով ռուսական վակցինան։
Իսկ արդեն երեկ, Չինաստանը ՀՀ-ին «նվիրաբերեց» չինական արտադրության «Կոռոնավակ» տեսակի պատվաստանյութի 100.000 խմբաքանակ (սա ավելի շատ նման է փորձարկման), որը նույնպես լայնորեն գովազդվում է Հայաստանը զավթած խունտայի կողմից։
Միայն հիշեցնեմ, որ պատվաստանյութերից որևէ մեկն առայժմ լիովին անվտանգ չի համարվել առողջապահական կազմակերպությունների կողմից, իսկ ԱՄՆ որոշ նահանգներում, ի տարբերություն նիկոլի, արգելել են՝ մարդկանց տեղաշարժման համար նախատեսված «vaccine passport-ի» հետագա կիրառումը։
Հ.Գ. Անգամ արցախյան պատերազմում կրած մարդկային ահռելի կորուստներից հետո, նիկոլը շարունակում է «թքած ունենալ» հպարտ քաղաքացիների կյանքի և առողջության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել