ԲՀԿ-ի՝ անգամ 10-15% քվեն կարող է վճռորոշ դեր ունենալ իշխանություն-ընդդիմություն պայքարում...
Վերջին օրերին ուրվագծվում է արտահերթ ընտրությունների պայքարի ձևաչափը։
Ընդդիմադիր ուժերը որոշել են մասնակցել ընտրություններին տարբեր ճակատներով՝ վերջում դավաճանի դեմ միավորվելու այլընտրանքի բացակայությամբ։
Չնայած ընդդիմադիր բևեռի հագեցվածությանը, ԲՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է և ըստ ամենայնի կստանա մինիմում 15% քվե։
Հաշվի առնելով 2-րդ նախագահի բարձր վարկանիշը՝ Քոչարյանին առաջադրող դաշինքի օգտին կքվեարկեն ընտրողների 20-25%-ը։
Նորաստեղծ «ՀՀԿ-Հայրենիք» դաշինքը հավանաբար կտատանվի 8-10%-ի սահմաններում։
Սույն տրամաբանությամբ առաջնորդվելու պայմաններում և ընդդիմության՝ պոստ ֆակտում համախմբման դեպքում, ԲՀԿ-ի ձայնը լինելու է վճռորոշ՝ Հայաստանի հետագա ճակատագիրը որոշելու հարցում։
Հ.Գ. Արտահերթից հետո, ընդդիմության ֆավորիտի օգտին չքվեարկած և այդպիսով դավաճանի իշխանությունը երկարաձգած ցանկացած «ընդդիմադիր» ուժ հավերժ կնետվի պատմության աղբանոցը։
Հ.Գ.Գ. Միասնության դեպքում հաղթանակն այլընտրանք չունի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել