Հատկապես կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները աշխարհաքաղաքական բևեռների ձեռքում դարձել են առևտրի առարկա։
Արևմտյան ուժերը հայ ժողովրդի՝ թուրքական աշխարհի հետ մերձեցումը դիտարկում են բացառապես Ռուսաստանի՝ տարածաշրջանային ազդեցության լծակների թուլացման կոնտեքստում։
Հայաստանի պրոթուրքական իշխանության պայմաններում, արևմտյան ուժերը միաժամանակ հրահրում են Ուկրաինային՝ սադրանքների գնալ ՌԴ- դեմ։
Ռուսական կայսրության համար Արցախում և Դոնբասում հաղթանակների այլընտրանքը գերտերության փլուզումն է, ուստի ռուսների համար տարածաշրջանում միանձնյա որոշողի կարգավիճակը կենսական նշանակություն ունի։
Հ.Գ. Դժբախտաբար, հայկական կողմը զրկված է անգամ իր հողում ծավալվող աշխարհաքաղաքական բևեռների պատերազմի ընթացքում սեփական շահի մասին բարձրաձայնելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել