Armsport.am-ը գրում է.

Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում:

ՀՖՖ պաշտոնական կայը հայտնում է, որ հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին:
 
Հիշեցնենք, որ Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին կայանալիք ընկերական հանդիպում կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: Խաղի մեկնարկելու է  Երևանի ժամանակով 22:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել