Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի բնակարանում և գրասենյակում խուզարկություն է կատարվել: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ, CNN-ին ասել է իրավաբանի ներկայացուցիչ Ռոբերտ Կոստելլոն: Նշվում է, որ առգրավվել են էլեկտրոնային կրիչներ:

Ըստ Կոստելլոյի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներին խուզարկման հրամանը տրվել է օտարերկրյա լոբբիստական օրենքը խախտելու կասկածանքով: Խոսքը Ջուլիանիի`Ուկրաինայում գործունեության մասին է, ներառյալ այն, թե արդյոք նա անօրինական լոբբինգ է իրականացրել հօգուտ ուկրաինացի պաշտոնյաների, երբ շարունակել է հետաքննությունը կապված Թրամփի քաղաքական հիմնական մրցակից, նախագահ Ջո Բայդենի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել