Հնդկաստանի հետ մեր կապերը շատ խորն են։ Հայերը Հնդկաստանում շատ վաղուց են ապրում, ի վերջո առաջին տպագիրը «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» տպվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում։
Այսօր այրվել է Մահաթմա Գանդիի արձանը, ով շատ ժամանակ սատարել է երիտթուրքերին և մեղմ ասած հայերի բարեկամը չի եղել։ Չեմ կարող արդարացնել արձանի նկատմամբ վանդալիզմը, բայց չեմ էլ կարող հասկանալ էն պարապներին ովքեր Մահաթմա Գանդիի արձանն են տեղադրում Հայաստանում։ Մարմնի ո՞ր մասով էիք մտածում պարոնայք, չասեք ուղեղով չեմ հավատա։
Հնդիկ շատ նշանավոր գործիչներ կան, որոնց արձանը, որպես հայ֊հնդկական բարեկամության սիմվոլ կարելի էր տեղադրել Երևանում կամ ուղղակի կարելի էր տեղադրել հայ֊հնդկական բարեկամությունը խորհրդանշող որևէ քանդակ։ Ո՞վ էր Մահաթմա Գանդիի արձանի մտքի հեղինակը, ինչո՞ւ Մահաթմա Գանդին` որովհետև բաց ձեռքերի պայքար էր տանո՞ւմ ու քայլե՞լ էր։
Ես Հնդկաստանը համարում եմ հզոր ու բարեկամ երկիր ու այս միջադեպը չի կարող խաթարել մեր հարաբերությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել