News.am-ը գրում է.

Վորոնեժի մերձակայքում հայ գործարարի որդու սպանության գործի հետաքննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է դատարան:

Ինչպես հայտնում է «Վորոնեժի բոլոր նորություններ» պորտալը, Մոսկվայի 61-ամյա բնակչին վարձել են 1 միլիոն ռուբլու դիմաց սպանություն կատարելու համար: Տղամարդը պատվերը կատարել է՝ ատրճանակից կրակելով հայ գործարարի 23-ամյա որդու վրա, երբ նա ծնողների բակից «Նիսսան» մակնիշի մեքենայով դուրս գալիս է եղել: Դա տեղի է ունեցել անցյալ տարվա փետրվարի 27-ին՝ երիտասարդի նշանադրության նախօրեին: Փամփուշտներից մեկը կպել է սրտին, երիտասարդը մահացել է: Մարդասպանին ձերբակալել են: Նա համագործակցել է հետաքննության հետ եւ խոստովանել է, որ ինքը պետք է սպաներ ոչ թե երիտասարդին, այլ նրա հորը, ով միշտ այդ մեքենայով էր լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել