ԱՄՆ-ն հող նախապատրաստեց Էրդողանի՝ Հայաստանին «հաշտության ձեռք» մեկնելու համար...
Չնայած հայ հասարակության տևական էյֆորիային, իմ սուբյեկտիվ մոտեցմամբ՝ վերապահումներով ԱՄՆ նախագահ ներկայացող Բայդենն իր հայտարարությամբ սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերություններին։
Հետևելով նախկին նախագահ Ռեյգանի օրինակին և ապրիլի 24-ին արտաբերելով «ցեղասպանություն» բառը՝ Բայդենը դե յուրե չվավերացրեց նախագիծը։
Ավելին, ըստ էության ամերիկյան կողմը, պարզապես հղում անելով պատմական փաստերին, դատապարտեց կատարվածը՝ բացառելով ապագայում Թուրքիային ներկայացվելիք հնարավոր պահանջները։
Դետալների մեջ փոքր-ինչ խորանալով՝ համոզվում ենք, որ գործ ունենք ԱՄՆ-Թուրքիա-Հայաստանի գործող կառավարություն քաղաքական եռանկյունու հետ։
Ամերիկյան կողմը, դատապարտելով պատմական փաստը, հիանալի նվեր մատուցեց Էրդողանին՝ հանդես գալու «համերաշխության» կոչով, որին ի պատասխան Հայաստանը դրականորեն կարձագանքի՝ հիմք ընդունելով ամերիկյան կողմի դատապարտումը՝ առանց հետագա հետևանքների։
Հայկական հարցի ճանաչումն առանց հետագա հատուցման հնարավորությունների ոչ այլ ինչ է, քան պահանջատիրությունից հրաժարում։
Նմանատիպ սցենարի դեպքում հատուցման պահանջը «թղթե շերեփին» է նմանվելու։
Հ.Գ. Հայ ժողովուրդը ծարավ է իրական հաղթանակների և հագեցած՝ բարոյականներից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել