Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին, ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը, ընդդիմության ներկայացուցիչներին, իրավաբաններին ու բոլոր հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիներին:
Հարգելի’ ՀՀ քաղաքացիներ,
Համաձայն ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի վարչապետը պաշտոնաթողությունից ու ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիր ստորագրելուց հետո, պարտավոր է անհապաղ լքի վարչապետի պաշտոնը և ընտանիքի հետ միասին ազատի կառավարության ամառանոցը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, նա մտադիր է տապալել Հայաստանում սահմանադրական կարգը և ապօրինաբար զբաղեցնել «ՀՀ ժամանակավոր վարչապետի պաշտոնը»:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն, Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրության ոչ մի հոդվածով չի նախատեսվում, որ պաշտոնաթող վարչապետն իր համար նոր պաշտոն ստեղծի և զբաղեցնի այն, այդ թվում` «ժամանակավոր վարչապետի» տեսքով:
Հայաստանում Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու դեպքում իրավապահները պարտավոր են անհապաղ բերման ենթարկել հանցագործին: Ընդդիմությանը անհրաժեշտ է շտապ հայտարարել հանրահավաք Երևանում, որպեսզի կանխվի Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել