Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներից մեկը զանգեց խմբագրություն և պատմեց. մի խումբ ընկերներով բարձրացել են եղեռնի հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915-ի զոհերի հիշատակին:

Արդեն հասնելիս են եղել անմար կրակին, երբ քամի է բարձրացել: Եվ ուժեղ շխկոց է լսվել: Ծաղիկները դնելուց հետո բարձրացել են և տեսել, որ քամուց պսակներից մեկը տապալվել է գետնին: Շտապել են մոտենալ և բարձրացնել պսակը: Պարզվել է, որ բազմաթիվ պսակներից միայն մեկն է տապալվել, որի վրա գրված էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել