Armsport.am-ը գրում է.

Իտալական Calciomercato-ի հաղորդմամբ, «Միլանը» մոտ է «Լիլի» դարպասապահ Մայք Մանյանի տրանսֆերը ձեռք բերելուն:
 
Աղբյուրի հաղորդմամբ, Մանյանին դիտարկում են որպես Դոնարումային փոխարինող, քանի որ վերջինս առաջիկա տրանսֆերիային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Միլանից»:
 
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 43 խաղում Մանյանը բաց է թողել 35 գնդակ, իսկ 20 խաղում դարպասն անառիկ է պահել: Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո:
 
Ա Սերիայում «Միլանն» այս պահին երկրորդն է, իսկ «Լիլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել