Բայդենը կճանաչի Ցեղասպանությունը։ Ե՞Վ։ Հերթական 100 փաստը։ Ուրի՞շ։ Ամերիկա-թուրքական հարաբերությունների ժամանակավոր վատթարացում։ Իսկ հետո՞։ Իսկ հետո…հունիսից… իր իշխանությունը Հայաստանում վերջնականապես լեգիտիմացրած վարչապետի թիմը, նրա խաղաղասիրության նոբելյան մրցանակին ընդառաջ, կսկսի Թուրքիայի հետ առանց նախապայմանների (ուպս! Ինչ չի արել Սերժը, անում ա կապիտուլյանտը) դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթաց։ Ամերիկացիները ծափերով կողջունեն։ Ծափողջյուններ կլինեն նաև Բայդենի ճանաչումից հետո. մանկան միամտության հայ ժողովուրդը սիգնալներով կողջունի, ֆեյսբուքում սալյուտ կանեն։
Արդյո՞ւնքը.
✓ Ռուսական «փափուկ ուժի» դուրս մղումը տարածաշրջանից։
✓ Թուրքական ազդեցության ուժեղացում։
✓ Հայաստանի զրո ինքնիշխանություն։
✓ ՀՀ տարածքի թուրքացում։
ՇԱՏ ՈՂՋՈւՆԵԼԻ ԱՊԱԳԱ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել