ԱԺ փոխխոսնակ և դավաճան Նիկոլին սպասարկող Ալենն իր ֆեյսբուքյան էջում նույն "վայրից" 5 հատ լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ իրենց ֆյուրեր՝ազգադավ Նիկոլի հետ եղել են Շուռնուխի մի քանի տներում և գյուղամիջում...
Ալենի բոլոր հրապարակած լուսանկարները նույն տանն են արված, իսկ գյուղամիջից ընդհանրապես նրակներ չի հրապարակվել...
Այսպիսով, Ալենն ընդամենը մեկ տանն արված լուսանկարները հրապարակելով և այլ ապացույց չբերելով, որ այլ տներում էլ են եղել, ինչպես նաև որևէ լուսանկար չհրապարակելով գյուղամիջից հաստատում է "Հրապարակ"-ի այն տեղեկությունները, որ բացի այդ մեկ շուռնուխցու տնից, որի տանն էլ, ենթադրաբար, այս լուսանկարներն արվել են և շատ սառն է ընդունելության արժանացրել վարչապետի աթոռը զբաղեցնողին ու որից հետո դավաճանը շատ արագ հեռացել է, այլ շուռնուխցիների տներում սա չի եղել...Իսկ երբ մարդիկ հավաքվել են գյուղամիջում, անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակnները ձեռքին Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։ Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել...
Հավելեմ, որ դավաճան Նիկոլին և սրա շքախմբին չի ընդունել նաև Շուռնուխի գյուղապետը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել