Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Times թերթը:

Ավելի վաղ Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը զորքերի լրիվ դուրսբերման մասին հայտնել էր Սպիտակ տունը:

Այժմ Աֆղանստանում մնում է 750 բրիտանացի զինվոր: Թերթի աղբյուրների խոսքով, իրենց համար դժվար կլինի առանց ամերիկյան աջակցության, որովհետև նրանց հույսն ԱՄՆ-ի ռազմակայաններն են և ենթակառուցվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել