նիկոլ, թե՞ պետություն...
Հայաստանը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալուց դեռևս կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո։
Ընդամենը երեք տարում օտարահպատակ գործակալական ցանցին հաջողվեց լիովին կազմալուծել ՀՀ պետական ապարարը։
Սուվերենության մասին ձոներ հյուսող նախկին «ընդդիմադիրը», ոտնատակ անելով Սահմանադրությունը, կազմաքանդեց ՀՀ բոլոր պետական ինստիտուտները՝ երկիրը հասցնելով՝ բառացիորեն պետականության կորստի շեմին։
Հայաստանն այժմ դե ֆակտո գոյություն չունի՝ միջազգային սուբյեկտի կարգավիճակով, քանզի գործող իշխանության ջանքերով ՀՀ-ն այլևս դուրս է մնացել տարածաշրջանային որոշումների վերաբերյալ քննարկումներին «ձայնի իրավունքից»։
Բնության օրենքներին հակառակ, Հայաստանի գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը և հայ ժողովուրդը, տեղյակ լինելով գործող ապազգայինների թուրքամետ կողմնորոշման մասին, շարունակում են ՀՀ իշխանության ղեկին հանդուրժել հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկի հեղինակին։
Իրավիճակը ծնող գործոնները բազմաթիվ են, սակայն բավական է նշել միայն մեկը. պետականության կորստին «5 պակաս» ընդդիմադիր դաշտը դեռևս չի կոնսոլիդացվել պետականության պահպանման՝ այն է թէ «կոնսենսուս-1» օրակարգի շուրջ, ավելին՝ պայքարելով միմյանց դեմ, վերջիններս ջուր են լցնում դավաճանի ջրաղացին։
Ցավոք, պատմությունը կրկնվելու սովորություն ունի։
Հ.Գ.Կա միայն մեկ պարզ ճշմարտություն, որ նիկոլի վերարտադրությունն այլընտրանք է հայոց պետականությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել