Պարբերաբար, համամարդկային վեհ գաղափարներին հղում անող արևմտյան «մարդասիրական» կառույցները և հումանիզմն աշխարհում ամենից «վեր դասող» միջազգային հանրությունը, հերթական անգամ քար լռությամբ հետևեցին Բաքվի բռնապետի՝ հակամարդկային «վառ» երևակայության արտացոլանքին։
Ռուսաստանում անկարգություններ հրահրած Նավալնու ճակատագրով մտահոգված արևմուտքն այդպես էլ չդատապարտեց Ալիևին՝ արցախյան պատերազմի ընթացքում և պատերազմից հետո կատարած հակամարդկային գործողությունների համար։
Առավել քան վստահ եմ, որ միջազգային «խաղաղասեր» հանրությունն Ալիևին կհիշեցնի Արցախում՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները, երբ որոշակի ակնկալիքներ ունենա Բաքվի բռնապետից։
Երկակի ստանդարտներով առաջնորդվող արևմտյան երկրների աչքերով՝ ակնհայտ հակապետական վարքագծով աչքի ընկնող Նավալնու կյանքն առավել արժեքավոր է՝ սեփական հողն արյան գնով պահող արցախցու կյանքից։
Հաջորդ անգամ՝ սեփական երկիրը պաշտպանելուն միտված քայլերի բացակայությունը կեղծ խաղաղասերների՝ հնարավոր բացասական դիրքորոշմամբ արդարացնելուց և արևմուտքի հետ հարաբերություններն ի հաշիվ հայ-ռուսականի զարգացնելուց առաջ, հիշե՛ք, որ հայի և արցախցու կյանքն առանձնապես արժեք չունի եվրոպացի «հումանիստների» համար։
Հ.Գ. Հայ ժողովուրդը կրկին ականատես եղավ, թե ինչպես՝ սեփական շահը բարոյական բոլոր նորմերից վեր դասող արևմուտքը վաճառեց իր՝ «հումանիզմով» տառապող «խիղճը»։
Հ.Գ.Գ. Շահը՝ բարոյական բոլոր նորմերին դոմինանտող յուրաքանչյուր հասարակություն դատապարտված է կործանման։
Մի՛ բարոյալքվեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել