Բացահայտ հայատյացություն և հային սպանելու քարոզ։
Սաղավարտների ցուցադրումը ամենաբարձր մակարդակով խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը խրախուսում է Հային սպանելը, գլխատելը։
Ավելի մանրամասնեմ։ Քոչվոր ցեղերի մոտ կա ավանդույթ, որ գրավելով բնիկների բնակավայրերը գլխատում են մարդկանց և գլխուները ցից հանում այդ բնակավայրերում։ Հիմա քոչվոր բռնապետի մոտ արթնացել է քոչվորի գենը և գլուխների փոխարեն հայ զինվորի սաղավարտն է ցուցադրում , որը ասոցացվում է գլխի հետ։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է միջազգային սկանդալ դարձնի սա։ Սա բացահայտ ռասիզմ է, որն ուղեկցվում է ռասայական հողի վրա սպանելու արդեն անթաքույց քարոզով։
Բաքվի բռնապետն այսօր աշխատում է ներքին լսարանի վրա, չի ուզում , որ հաղթանակի էյֆորան մարի, քանի որ դա կլինի իր համար կործանարար, քանի որ նա ժամանակավորապես Թուրքիայի և ահաբեկիչների օգնությամբ գրավել է հողեր, որոնց կարգավիճակը դեռ անհայտ է։ Այն պատկանում է Թուրքիային, ՌԴ-ին, Եվրոպական ընկերություններին, թե Ալիևներին կամ Փաշաևներին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել