Tert.am-ը գրում է.

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան ռուս տիեզերագնաց Յուրի Գագարինի տիեզերք թռչելու 60-ամյակի առթիվ ուշագրավ ռեպորտաժ է պատրաստել։

Ռեպորտաժում Ռուսաստանի Դաշնությունում լրատվականի թղթակից Սթիվ Ռոսենբերգն անդրադառնում է առաջին տիեզերագնացի պատմությանն ու նշում, որ այդ առթիվ Մոսկվայում մի շարք միջոցառումներ են նախատեսված։

Տեսանյութում լրագրողը գտնվում է Յուրի Գագարինի արձանի մոտ, որը տեղադրվել է այնտեղ, որտեղ, 60 տարի առաջ տիեզերքից վերադառնալով, պարաշյուտով իջել է տիեզերագնացը, և հենց այնտեղ էլ զրուցում է Գագարինի վայրէջքի ականատեսը դարձած կնոջ հետ, որն այն ժամանակ 5 տարեկան աղջիկ է եղել։

5-ամյա աղջիկը տատիկի հետ դաշտում աշխատելիս է եղել, երբ Յուրի Գագարինը վայրէջք է կատարել։ Կինը վախեցել է, բռնել է թոռնուհու ձեռքը, որ արագ հեռանա, երբ տիեզերագնացը հանկարծ ասել է․ «Տիկնա՛յք, սպասե՛ք։ Ես ձեր տղաներից մեկն եմ»։

«Տատի՛կ, սպասի՛ր, ռուսերեն է խոսում, հավանաբար` մարդ է»,-լսելով Գագարինի խոսքը` ասել է երեխան:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչն է ամենալավը հիշում՝ կինը պատասխանել է․ «Նրա ժպիտը, իհարկե։ Եվ նա շատ բարի ձայն ուներ»։

Կինը պատմել է, որ տատիկին մտահոգել է այն, թե որտեղից է տղամարդը եկել և նրա հարցին ի պատասխան Յուրի Գագարինն ասել է, որ եկել է երկնքից։ Նա նշել է, որ իրեն հաջողակ է համարում, որ դաշտում է եղել և դարձել է առաջին մարդը, որը ողջունել է տիեզերագնացին։

«Ես հպարտ եմ, որ դա մեր խորհրդային տիեզերագնացն էր, որը վայրէջք էր կատարել երկնքից», - նշել է կինը։

Տեսանյութում նաև անդրադարձ է կատարվում տիեզերք կատարված թռիչքին։ Այստեղ նշվում է, որ վերադարձից հետո Յուրի Գագարինը հերոսացվել է, իսկ տիեզերական մրցավազքում ԽՍՀՄ-ն առաջ է անցել Ամերիկայից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել