Կարծես թե նորմալ ապրում եք չէ՞, գիտակցելով, որ մի քանի հարյուր գերի ունեք ... որ Արցախի մասին «բոլորդ» մոռացաք..., որ պաշտոնական տեղեկատվությունից մոտ երկու անգամ շատ զոհ ունենք.... օկ ա, չէ... կասեք պատերազմ էր... լու՞րջ
Մեկ էլ «սաՅլուտը» խփեց ... Ու սկսվեց ...
Խոսքը այն է, որ «գերիների թեմա» VS «սալյուտ»-ում, կրում է սալյուտը...
Իսկ մեր գերիների ծնողներն անճարությունից ամեն բան անում են... Էդ խեղճ մարդկանց, ամեն մեկն, իր մասով «օգտագործում» է...
էդ մարդիկ բացառապես անտեր են մնացել... Բայց մենք էդ մասին չեք խոսում...քայլեր չենք անում, չենք գնում սրա նար վզից բռնում ասում այ.... տեղից շարժվի.... և այլն...
Մենք բան չանելով թքած ունենք էդ մեր զինվորների վրա... բա դուք հպարտանում էիք ձեր զինվորով, ձեր բանակով.... մարդիկ անտեր ու անօգնական են մնացել, գնացե՛ք օգնեք մի ձև ...
Իսկ ո՞վ ասեց, որ միայն ուսապարկներն ու գլխավոր ստահակն են երեսպաշտ ...
Մեզանից շատերն անգամ չեն ուզում էդ թեման հիշել, բայց Ծառուկյան Գագոյի սալյուտի թեման ո՞նց, պիտի քննարկենք, քննադատենք, անպատվենք ...
Խնդիրը Ծառուկյանը չի. խնդիրը մեր բարոյագիտությունն է ...էս գործող ստահակն էլ այդ բարոյագիտության ծնունդն է...
Հետևաբար ամեն բան արդա՞ր է...
Ու եթե շատ լուրջ եզրահանգումների չգանք, կտրուկ քայլեր չանենք, ուղղակի կբնաջնջվենք, քանի որ բարոյականություն Չունեցող տեսակը չպիտի ապրի... ճիշտը էդ ա
Մի՛ նեղվեք իմ գրառումներից. էս կեղտ վիճակից պետք է դուրս գանք, ես չեմ ուզում այլ երկրում ապրեմ, բայց երկիր ունենալու համար պետք է լրջով խելքներս գլուխներս հավաքենք...
Հ.Գ. մի բան էլ քաղ. տեխնոլոգիայի առումով, ԲՀԿ-ում մեկը չկար էդ մարդուն ասեր էն քաղաքական ռիսկերը, որոնք կարող են ծագել մեծ «սալյուտներից» նախընտրական հանարվոր վիճակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել