Շնաբարո դուրսպրծուկը վնգստում է Կրեմլի պատերի տակ...
Ահա, թե որտեղ է թաքնված «շան գլուխը»...
Հայաստանը զավթած վարչախումբը շարունակում է անշեղորեն կատարել իր առջև դրված թերևս միակ խնդիրը՝ հակառուսական տրամադրությունների տարածումը։
ՀՀ վարչապետի և Ռուստամ Մուրադովի՝ իրար հաջորդող հայտարարություններից պարզ դարձավ, որ իշխող ռեժիմը, հատելով բարոյականության բոլոր նորմերը, չի խորշում անգամ գերիների վերադարձի խնդիրն օգտագործել հակառուսական պռոպագանդայի համար։
Ըստ ամենայնի, նիկոլն անչափ դժգոհ է մնացել ՌԴ կատարած իր վերջին այցից, քանզի վերադառնալուն պես լծվել է հակառաուսական սադրանքներ հրահրելու գործին՝ բնականաբար 3-րդ ուժի ձեռքով։
Ինչպես տավուշյան մարտերի, արցախյան պատերազմի և «իսկանդերյան» սկանդալի դեպքերում, նիկոլն օգտագործում է գերիների հարցը որպես հակառուսական սադրանքն հրահրելու միջոց։
Թվարկված բոլոր դեպքերում գործող ռեժիմի միակ նպատակը հակառուսական սադրանքի հրահրումն է՝ միտված լինելով բացել տարածաշրջանի «դռները» արևմուտքի (տվյալ դեպքում Թուրքիայի) առաջ։
Հակառուսական հերթական դեմարշից հետո, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն (սցենարի համաձայն) անմիջապես փորձեց ընդգծել՝ պատերազմին նենգ լռությամբ հետևած ամերիկյան կողմի միջամտության անհրաժեշտությունը «գերիների վերադարձի» խնդրին՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ին կրկին ակտիվորեն «ներգրավել» արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում։
Թրքահպատակ պոպուլիստը, վիզուալ հավատարմություն ցույց տալով ռուսներին, բայց չարժանանալով վերջիններիս վստահությանը, հերթական անգամ անճարությունից վնգստում է Կրեմլի պատերի տակ։
Հ.Գ. Գործող ռեժիմը, «10%-անոց Իսկանդերի» մոտիվներով հերթական հակառուսական սադրանքը հրահրելով, շարունակում է իր ազգակործան գործունեությունը, որի հետևանքները դեռ թարմ են բոլորիս հիշողություններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել