Հայաստանի տնտեսությունն այժմ ենթարկվում է «կրկնակի ինֆլյացիայի»։
Անգամ 700 միլլիոն դոլարի արտարժույթ ձեռք բերելուց հետո ՀՀ կենտրոնական բանկին չի հաջողվում կասեցնել հայկական դրամի արժեզրկումը ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչը շղթայական էֆեկտով ազդում է նաև մնացած վալյուտաների հանդեպ դրամի փոխարժեքի աճին։
Հայկական դրամի արժեզրկմանը զուգահեռ սրընթաց աճում են (միջինը 15%) նաև ապրանքների գները, ինչը նշանակում է, որ դրամ-դոլար իրական հարաբերակցությունը տատանվում է ոչ թե՝ 530-550, այլ 620-650-ի սահմաններում։
Փաստացի, ՀՀ-ն գտնվում է դեֆոլտի շեմին, քանզի պետական բյուջեն արդեն չի կարողանում սպասարկել պետության ծախսերը, իսկ պետական պարտքի՝ 9 միլիարդի սահմանագիծն անցնելուց հետո նաև՝ արտաքին պարտքը։
Հայաստանի բյուջեի հիմնական աղբյուրներից մեկի՝ տրանսֆերտների նվազումից և ինֆլյացիայի ահագնացող տեմպերից հետո, ՀՀ-ն դեֆոլտից կփրկի հապճեպ իշխանափոխությունը, քանզի նիկոլի՝ անհավանական թվացող վերարտադրությունից հետո Հայաստանի գործարար հատվածն անմիջապես դուրս է հանելու իր ձեռքում կենտրոնացված կապիտալը։
Հ.Գ. Դեֆոլտից խուսախելու միակ ելքը ֆինանսական խոշոր կապիտալ ներդրումների (2-3 միլիարդ դոլար) «ներարկումն» է հայկական շուկա, ինչը բացառվում է գործող վարչախմբի իշխանության պայմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել