Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Բաքվում չկան գերիներ/ռազմագերներ, որ իրենք կատարել են 09.10.20-ի տխրահռչակ հայտարարությամբ իրենց վրա 8-րդ կետով դրված պարտականությունները։
Ավելին, իրենց մոտ արդեն պատանդի կարգավիճակով գտնվող ՀՀ քաղաքացիներին հռչակել է «տեռորիստ, դիվերսնանտ», ում նկատմամբ պետք է «արդարադատություն» իրականացվի ըստ ադրբեջանական օրենսդրության։
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հայտարարում է, որ թշնամին չկատարեց իր պարտավորությունները, հրաժարվեց վերադարձնել գերիների/ռազմագերիների հերթական խումբը, վերջիններիս վերադարձը հետաձգվում է։
Ի դեպ, Բաքվի ուղղությամբ մեկնող ինքնաթիռում էր ոչ այլ ոք, քան ՌԴ Ազգային հերոս, խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենատ Մուրադովը (լրջության աստիճանը գոնե պատկերացնո՞ւմ եք):
Այս երկու հայտարարություններից կարելի է արձանագրել հետեւյալը.
ՀՀ-ում չկա այլեւս պետականությունը ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյա, ով կարող է երաշխավորել ՀՀ անձնագրի վրա դաջված այն խոսքեր, որով անձնագիր կրողը հանդիսանում է ՀՀ պրոտեկցիայի տակ։
ՀՀ-ին այլեւս որեւէ պետություն լուրջ չի ընդունում եւ ինչ ուզում են անում են, ոնց ուզում են վարվում են։
Կարելի է ենթադրել, նաեւ, որ որեւէ վերադարձ երեկ չէր նախատեսվում, այլ ընդամենը имитация бурной деятельности, որ կարողանան հետո ծախել հանրության վրա՝ գերիներ/ռազմագերիներ տարածքների դիմաց սկզբունքը։ Հիմնավորելով, իբրեւ թե այլ տարբերակ չկար մարդկային կյանքեր փրկելու համար։
Րոպե առաջ թիվ մեկ Բորտի ժամանակավոր ուղեւորը պետք է հեռացվի իր թիմակիցներով, հենարաններով։ Ցավոք սրտի սպասվող արտահերթ ընտրություններ ոչ թե լուծելու են ստեղծված խորը անկայունությունը, այլեւ ավելի է այն խորացնելու, ինչպես նաեւ հնարավորություն է տալու լեգիտիմացնելու գերիներ - տարածքների դիմաց սկզբունքը, ինչպես նաեւ Արցախի օկուպացիան, քանի որ ժամանակավոր ուղեւորը հռչակելու է, որ իրենց վարած քաղաքականությունը հաճելի է իշխանության միակ ու անբեկանելի աղբյուրին՝ ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել