Երբ խոսում են Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին, ապա իմ խոսքը սա է՝ կտեսնեք, որ Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը:  Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և տնտեսական փոփոխությունների մասին:

«Որևէ գաղտնիք չկա, որ վերջին երկու տասնամյակներին Հայաստանն ուզել է, որ այդ ճանապարհը բացվի, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների վրա լավ տաքանում է Վրաստանը: Մեր առևտրական շրջանառությունը Թուրքիայի հետ ուղղակիորեն  կազմում է 300 մլն դոլար»,-ասաց նաև և հավելեց, որ բոլոր դեպքերում քայլերը պետք է լինեն կազմակերպված և մտածված:

«Բայց առաջին հերթին, դեռ ծովը չհասած, եկեք չբոբիկանանք, որովհետև Թուրքիան ոչինչ չի ասել սահմանները բացելու մասին: Այս թեմայի մասին քննարկումն իշխանության կողմից է եկել, այդ մասին խոսում է ԱԺ փոխխոսնակը, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կասեի, որ ավելի զգույշ արտահայտվի»,-շեշտեց տնտեսագետը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի մասին՝ Բագրատյանը նշեց, որ հարցը շարունակում է մնալ հույժ կարևոր, քանի որ պատերազմը ձախողած անձը չի կարող երկիրը ղեկավարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել