Tert.am-ը գրում է.

Կանադայում արդեն կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն է սկսվել: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտնել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Ողջ աշխարհով մեկ երկրներն այս պահին լրջորեն բախվում են համավարակի երրորդ ալիքին: Եվ հենց հիմա նաև Կանադան»,- ասել է քաղաքական գործիչը:

Թրյուդոն նաև հայտնել է, որ մտադիր է իրավիճակը քննարկել Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդի հետ: Այդ նահանգում շաբաթ օրվանից մասնակի մեկուսացման ռեժիմ է սահմանվել «Քովիդ-19»-ով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել