Քանի որ այսօր ռազմական գնումների մասին թեմա էր բացվել, խոսենք նաև, թե զուտ սպառազինության կորուստների մասով Նիկոլն ինչքան վնաս է տվել Հայաստանին։
Պատերազմում մենք կորցրել ենք առնվազն 807.7 միլիոն դոլլարի սպառազինություն։ Սա չհաշված զինամթերքը, չհաշված թեթև սպառազինությունը։ Ընդ որում՝ այդ 807.7 միլիոնից մոտ 244.5 միլիոնը դա Նիկոլի «նվերն» էր Ադրբեջանին որպես ռազմավար։
Լավ հիշեք այս թվերը, երբ ձեզ կսկսեն պատմել, թե NAXKINNEREEE TALANEEEL EN։ 807.7 միլիոն դոլլարի վնաս, որից 244.5 միլիոնը՝ նվեր Ադրբեջանին։
Այս հաշվարկները շատ մոտավոր են ու հիմնված են ադրբեջանցիների կողմից հրապարակված ֆոտո-վիդեո նյութերի վրա։ Այսինքն, երբ առկա է կորստի օբյեկտիվ ապացույց։ Տեխնիկայի կորուստների նույնականացումն ու հաշվարկը ես չեմ արել, ես միայն համացանցում եղած հաշվարկին գինն եմ ավելացրել, եթե իմացել եմ։ Շատ դեպքերում գինը չգիտեի ու չկարողացա գտնել, այնպես որ այս թվերը դեռ մի բան էլ փոքր են իրական վնասից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել