Իրանի Իսլամական Հանրապետության ողջ տարածքում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

«Իրանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը, այս պահի դրությամբ երկրի բոլոր նահանգներում հիվանդացության աճ է նկատվում»,- ասել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ դեպքերի թվի աճը կապված է իրանական ամանորի ֆոնին հանրապետության տարածքում քաղաքացիների ճանապարհորդությունների հետ: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն այս առնչությամբ ընդգծել է, որ իրավիճակի զարգացումը կախված է բացառապես առողջապահական ցուցումներին հետևելուց, այն է՝  զանգվածային հավաքներից հրաժարվելուց և սոցիալական հեռավորության պահպանումից:

Այսօր՝ ապրիլի 5-ին, Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13 890 նոր դեպք: 

Համավարակի սկզբից ի վեր՝ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը  հատել է 1 945 964-ի սահմանը, որի հետևանքով մահացել է 63 332 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել