Panorama.am-ը գրում է․

«Եթե դու ողջ օրը եթերներից ասում  ես, որ պետք է թյուրքի հետ բարեկամանալ, առևտուր անել, մտերմանալ, եղբայրանալ, ապա այն մարդկանց մոտ առաջացնում է էլ ավելի մեծ ատելություն»,- հայելի մամուլի ակումբում հայտնեց վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին իշխանության ներկայացուցիչների պարբերական հայտարարություններին:

Նա գնտնում է, որ նման հայտարարությունները հասարակության մոտ ավելի շատ անհանգստություն են առաջացնում, քան՝ հանգստություն:

Ըստ Մայիլյանի՝ մոռանալ պատմական անցյալը, նշանակում է նորից ցեղասպանվել, քանի որ թյուրքը երբեք չի փոխվելու, չնայած գենետիկ փոփոխության է ենթարկվել և նրանց մեջ մտածող մարդիկ են հայտնվել, որոնք ընդունում են ցեղասպանության հարցը:

«Ինչպես կարելի է այսօր երկխոսությունից խոսել, երբ երկկողմանի թշնամին չի դադարում  իր դիրքերից  հստակ ատելություն արտահայտել»,- նկատեց վաստակավոր արտիստը և նշեց, որ թշնամին կարող է մեզ հանգստացնել համագործակցության թեմայով և հարմար պահին լուծել իր սեփական խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել