1. Ինչպես խուսափել հրաժարականդ հորդորած Մայր Աթոռի զատկական պատարագի մասնակցությունից, որը հայ առաքելական եկեղեցու և աշխարհիկ իշխանության համատեղ կարևորագույն հոգևոր արարողակարգ է: Շատ պարզ՝ ինքնամեկուսանալ:
2. Ինչպես խուսափել Եռաբլուրում հազարավոր մեր նահատակ զինվորների առաջին զատկի առթիվ նրանց շիրիմներ այցելությունից և սգակիր հարազատների հետ առերեսվելուց: Շատ պարզ՝ ինքնամեկուսանալ:
3. Ինչպես խուսափել ապրիլ 24-ի կարևորումից և հայոց ցեղասպանության իրավաքաղաքական և պահանջատիրական քաղաքական օրակարգից: Շատ պարզ՝ ինքնամեկուսանալ և Արցախի կորստից ու հազարավոր զոհերից հետո տարբեր անմեղսունակների ստիպել խոսել շահի, քյարի, եկամուտի մասին, անունն էլ դնել «լավ շանս», կոմունիկացիաների ապաշրջափակում հանուն ապաթշնամականացման:
P.S. Ճկու՜ն զգում ես, որ ձև թափելն էլ չի ստացվում մոտդ, որովհետև բացահայտված ես: Խորհուրդ՝ այդ ինքնամեկուսացումից էլ դուրս մի արի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել