ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի հայտնաբերման թեստ է հանձնում, հերթական թեստը բացասական պատասխան է ունեցել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Թափանցիկ լինելու մասին մեր տված խոստման համաձայն՝ ցանկանում են տեղեկացնել, որ այս շաբաթ նախագահը «Քովիդ-19»-ի թեստ է հանձնել, վիրուս նրա մոտ չի հայտնաբերվել»,- ասել է Փսակին: Նրա խոսքով՝ նախագահը նման հետազոտություն է անցնում յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:

Հիշեցնենք, որ Բայդենը դեկտեմբերին, ապա նաև հունվարին հրապարակավ պատվաստում է արել կորոնավիրուսի դեմ: Նա խոստացել է, որ հակակորոնավիրոսւային պատվաստանյութը երկրի հասուն բնակչության 90 տոկոսի համար հասանելի կլինի արդեն մի քանի շաբաթից:

Ներկա տվյալների համաձայն՝ պատվաստման կուրսն անցել են ավելի քան 50 մլն ամերիկացիներ, այսինքն՝ բնակչության ավելի քան 15 տոկոսը:  

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 մլն-ը, իսկ վիրուսից մահացածներինը՝ 560 հազարը:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել