Shamshyan.com-ը գրում է.

Վաղը՝ ապրիլի 1-ին, Վանաձոր քաղաքի զինվորական պանթեոնում հողին է հանձնվելու Լոռու մարզի Քարինջ գյուղում ծնված 22-ամյա  Արման Անտոնյանի աճյունը։

Քարինջեցի երիտասարդ հերոսն անցյալ տարվա հոկտեմբերի 20-ից որպես անհայտ կորած որոնվում էր Արցախի պաշտպանության բանակի կողմից։

Ծառայության ընթացքում Արմանը ցուցաբերել է ոչ միայն խիզախություն, այլև մարդկային բարձր հատկանիշներ է ունեցել, ինչի համար էլ թե սպայական կազմը, թե զինվորները ցանկացել են միշտ ծառայության ժամերն անցկացնել նրա հետ։

Այս տարվա հունվարին նա պետք է զորացրվեր։ Սեպտեմբերին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Արմանն առաջին իսկ օրվանից Հադրութի առաջնագծում իր զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքար է տվել ոսոխի դեմ՝ անառիկ պահելով իրենց վստահված առաջնագիծը։

Վերջին մարտը նա տվել է Կուբաթլիում, որտեղ էլ զոհվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել