«Դեռևս վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանը Արմավիր կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր, թե մտադրություն ունեն մայրաքաղաքում գտնվող բուհերի շենքերը վաճառել և քաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցել: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանն ասաց, որ այս մտահղացումն իրականացնելը հնարավոր չէ և իմաստ էլ չունի:

- Սա մեծ ծախսեր է պահանջում, մեր այսօրվա պայմաններում նման ակադեմիական քաղաք սարքել, ուղղակի, հնարավոր չէ: Նյութապես չենք կարող, որովհետև այն հսկայական ծախսեր է պահանջում, այդ թվում՝ ինֆրաստրուկտուրայի զարգացում: Պատկերացրեք, որ այդքան ուսանող ամեն օր Երևանից պետք է գնան այնտեղ ու հետ գան, եթե շատ հեռու չլինի: Իսկ դրա համար տրանսպորտ է պետք և միջոցներ՝ նրանց սննդի, հանգստի, պարապմունքի համար հոգ տանելու: Իսկ այդպիսի հսկայական միջոցներ այսօր չունենք, և ինձ թվում է՝ իմաստ էլ չունի դրա մասին խոսել:

- Իսկ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում բուհերի շենքերը վաճառքի հանելու գաղափարին:

- Նախ՝ նույնիսկ վաճառելու դեպքում ակադեմիական քաղաք կառուցելու նյութականի կեսի կեսն էլ չի կարող հանել: Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում այդպիսի քայլ անելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ, և բոլորովին դրա կարիքը չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել