Հայ-թուրքական (չ)հարաբերությունների մասին
Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերներից է, որին բախվել են բոլոր նախկին ղեկավարները:
Պետք է հստակ գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք:
1. Հարաբերությունների կարգավորում (normalization)
2. Հաշտեցում (reconsiliation)
Սրանք երկու էապես տարբեր սկզբունքներ են: Եթե շատ կարճ, առաջինը ձեռնտու է մեզ, երկրորդը՝ թուրքական կողմին:
Հարաբերութունների կարգավորման կոնցեպտին (առանց նախապայմանների) մեծ հաշվով կողմ են եղել Հայաստանի 3 նախկին նախագահները և աշխատել են այդ ուղղությամբ:
Հաշտեցման կոնցեպտը նշանակում է մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Սա թուրքական օրակարգ է, որից բխում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանությունը, մեր արտաքին քաղաքական օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և սկսել «բարեկամություն» անել: Միաժամանակ, սա նշանակում է սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև:
Հիմա հասկանալի է չէ՞, թե ինչու է ԱԽՔ-ը հարաբերությունների շտկման կոչ անում, Մակունցը Վաշինգտոնում դեսպան նշանակվում, վարչապետը հայտարարում, որ պետք չէ թշնամիներ ունենալ: Սա է ամբողջ տրամաբանությունը:
Այսինքն, Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով, այս ամենն անում են ապրիլի 24-ին ընդառաջ, երբ միջազգային հիմնական խաղացողը՝ ԱՄՆ-ն աննախադեպ մոտ է ճանաչման փաստին:
Չսիրելի իշխանություններ, եթե ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք երեք տարի առաջ: Եթե ուզում եք հիմա ունենալ, սկսեք ապրիլի 25-ից՝ եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել