Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանը հետևողականորեն և կոշտ կպատասխանի Կանադայի կողմից ներդրվող պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բաց ենք անկեղծ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար, բայց թշնամական գործողություններին և անձնական պատժամիջոցներին կպատասխանենք կոշտ և հետևողականորեն»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծվել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կձեռնարկի պատասխան քայլեր Կանադայի կողմից սահմանված սահմանափակումների դեմ: «Նախատեսում ենք ձեռնարկել պատասխան քայլեր արդեն մոտ ժամանակներս»,- ասված է մեկնաբանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել