Արցախյան առաջին պատերազմից մինչև 2018թ., արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ողջ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը համոզվել է, որ չի կարող ցանկալի արդյունք գրանցել ո՛չ խաղաղ, ո՛չ ռազմական ճանապարհներով՝ քանի դեռ ՀՀ-ում իշխանության ղեկը պատերազմում հաղթանակ կերտած Ռոբերտ Քոչարյանի և այնուհետև Սերժ Սարգսյանի ձեռքերում էր։
Չնայած անցած 20 տարիներին Հայաստանի իշխանությունների բացթողումներին, պետք է փաստել, որ «ընդդիմությունը» հաճախ խեղաթյուրում էր փաստերը։
Եթե մինչ այժմ նիկոլի և Ալիևի առաջ քաշած թեզերում տեսնում էինք նմանություններ, բայց ոչ դիտավորություն, ապա հիմա առավել քան ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան նիկոլի շուրթերով երկար տարիներ ՀՀ-ում քարոզչություն են տարածել ազգային գործիչների դեմ։
Բաքվի ծաղրածուն բացահայտ կերպով մատնում է իր գործակալին՝ հայտարարելով, որ լուրջ մասնակցություն է ունեցել 2018թ.-ին ՀՀ-ում տեղին ունեցած իշխանազավթման պրոցեսին։
Ալիևի այս լյուստրացիոն հայտարարությունը Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններից առաջ ամբողջովին մերկացրեց գործող վարչախմբի բովանդակությունն ու ծագումնաբանությունը։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ նիկոլի քաղաքական բովանդակության հեղինակները նաև Զանգեզուրն ու Երևանն են ուզում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել