Ես իրոք զարմանում եմ, երբ բոլորը քննարկում են Նիկոլի ստերը, զարմանում, զայրանում, մեջբերումներ և ապացույցներ բերում:
Հայեր, կբերեք ՄԵԿ օրինակ, գեթ մեկ օրինակ, երբ Նիկոլի ասածը համընկել է իրականության հետ: Խոսքս նրա ծրագրերի, խոստումների, նաև՝ «նախկինների» մասին դեմոնիզացված միֆերի մասին է:
Տհաճ էր, իհարկե, երեկվա տեսարանը, բայց էստեղ ամենավտանգավորը երեխաների, հատկապես՝ տղա երեխաների ներկայությունն էր կապիտուլյանտի կողքին: Այդ տարիքում տղաները պետք է սովորեն հայրենիք պաշտպանել, և ոչ՝ պարտվածին ծափահարել:
Իսկ նրա որևէ ասած վերլուծելը նսեմացնում է մեզ և բարձրացնում նրան՝ նա իր սիրելի կարգավիճակում էր՝ բարձրախոս, անվերջ կեղծ էմոցիաներ և սուտ, ծափահարող մոլորյալներ…
Հիշեք, հայեր, Նիկոլն իր այս քայլերով սպասարկում է միայն թուրքական շահը, որը երբեք չի կարող համընկնել մեր շահի հետ:
Առանց որևէ մեկի օգնության գոնե մեկ անգամ պատասխանեք ինքներդ ձեզ՝ ինչու է նա դեռ վարչապետ, ինչ ունի դեռ անելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել