Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2500 մահճակալ ապահովելու հնարավորություն ունեն։ Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ բժշկական կենտրոններ վերապրոֆիլավորվում են, որոշ բժշկական կենտրոններում բաժանմունքներ են վերապրոֆիլավորվում և մեծացվում է մահճակալային ֆոնդը։ Այս պահին քաղաքացիներ չկան, ովքեր բժշկական օգնության տրամադրման խնդիրներ ունեն։

Ավանեսյանը հայտնեց նաև, որ այս պահին դպրոցներում լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում, իսկ դպրոցները, որտեղ կլինի բռնկումներ՝ դասապրոցեսը չխանգարելու համար դասերը իրականացնել օնլայն ռեժիմով։
Կորոնավիրուսային հվանդությունն ունի 20 տոկոս ծանր, 5 տոկոս ծայրահեղ ծանր ընթացք, իսկ նախորդ տասը օրվա ընթացքում մեծացվել է վերահսկողությունը՝ կանոնների պահպանմամբ։ Անահիտ Ավանեսյանն հայտնեց, որ Հայաստանում կորոնովիրուսի դեմ արդեն 300 անձ է պատվաստվել։

«Դեռ միայն Covid կենտրոնների բուժաշխատողներին ենք պատվաստում և միայն «Սպուտնիկ V» ենք կիրառում։ Սակայն երբ պատվաստանյութերի այլ խմբաքանակները գան Հայաստան, ավելի մեծ թվով և ավելի լայն զանգվածների շրջանում պատվաստումներ կիրականացնենք»,–ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության տեմպերն անհանգստացնում են. այս պահին 10 կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով վարակվածներին։ Նա հայտնեց նաև, որ հետևում են այս կամ այն պատվաստանյութի և կողմնակի ազդեցությունների հնարավոր կապի վերաբերյալ ուսումնասիրություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել