Անկախ Հայաստանի պատմության ընթացքում նիկոլը մշտապես համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ու գաղափարակիցը։
Սակայն ազգակործան պատուհասը, ծայրաստիճան անհեռատեսություն և դիլետանտություն դրևորելով, զարմացրեց անգամ իր քաղաքական կնքահորը։
Առաջին նախագահն անուղղակիորեն հաստատեց նիկոլի՝ օտարերկրյա գործակալ լինելու փաստը՝ որպես լուծում առաջարկելով կապիտուլյանտի հրաժարականն ու վերջինիս՝ այլ երկրից ապաստան հայցելը։
Բնականաբար, շահագրգիռ կողմ չհանդիսացող բոլոր երկրները կհրաժարվեին օգնել պետական դավաճանին։
նիկոլն իր եռամյա գործունեության ընթացքում երկիրը հասցրել է կործանման եզրին՝ գերազանցելով անգամ ամենավառ երևակայությունն ունեցող ընդդիմադիրների չարագուշակ կանխատեսումները։
Հ.Գ. Քաղաքական ու բարոյական դիակը, մի քանի օրով երկարաձգելով իր իշխանությունը, զրոյացնում է իր ֆիզիկական գոյության բոլոր երաշխիքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել